Փակ առաջարկներ՝ առանց գնային պատերազմի
Դուք չեք տեսնում մյուս մասնագետների գները մինչև վերջնաժամկետը։ Սա թույլ է տալիս առաջարկ ուղարկել ըստ իրական արժեքի, ոչ թե “մի քիչ էժան” մոտեցմամբ։
Մասնագետների համար
Tend.am-ը նախատեսված է, որ պատվիրատուն արագ գտնի վստահելի մասնագետին, իսկ դուք՝ ստանաք ճիշտ պատվերներ՝ առանց ավելորդ աղմուկի։
Դուք չեք տեսնում մյուս մասնագետների գները մինչև վերջնաժամկետը։ Սա թույլ է տալիս առաջարկ ուղարկել ըստ իրական արժեքի, ոչ թե “մի քիչ էժան” մոտեցմամբ։
Լրացրեք ձեր մասին բաժինը, կցեք դիպլոմներ/լիցենզիաներ և ցուցադրեք աշխատանքները պորտֆոլիոյում՝ պատվիրատուի որոշումը հեշտացնելու համար։
Յուրաքանչյուր համագործակցությունից հետո հավաքվում է կարծիք ու վարկանիշ՝ երկարաժամկետ վստահության համար։
Վճարում եք միայն մասնակցության պահին կամ օգտվում եք փաթեթից՝ առանց ավելորդ միջնորդավճարների։
Կարգավիճակներ, ժամկետներ, կապի փոխանակում՝ վերահսկվող փուլերով, որպեսզի աշխատանքը չկորչի “չատերում”։
Ինչպես սկսել
1) Գրանցվել և Telegram վերիֆիկացիա անցնել
Հաշիվը Telegram-ով հաստատվում է՝ նոր աշխատանքի ծանուցումների և հաշվի անվտանգության համար։
2) Լրացնել պրոֆիլը
Ավելացրեք «Իմ մասին» նկարագրությունը, հետաքրքրությունները և ավատարը, որպեսզի պատվիրատուն արագ կողմնորոշվի։
3) Կցել փաստաթղթեր և պորտֆոլիո
Դիպլոմներ/լիցենզիաներ + աշխատանքների նկարներ՝ վստահության և ավելի բարձր կոնվերսիայի համար։
4) Ընտրել մրցույթներ և ուղարկել առաջարկ
Առաջարկը ներառում է գին, ժամկետ և ուղեկցող նամակ։ Փակ առաջարկների շնորհիվ մրցակցությունը արդար է։